Իտալիայում կկայանան Շագալի և Մոդիլյանիի ցուցահանդեսները
Սեպտեմբերի 17-ից փետրվարի 1-ը Միլանի Թագավորական պալատում (Palazzo Reale) տեղի կունենա Մարկ Շագալի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսը, կներկայացվի նկարչի վրձնին պատկանող շուրջ 220 աշխատանք: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Milanoguida.com-ին:
Սեպտեմբերի 3-ից փետրվարի 15-ն էլ Պիզայի աշտարակում գտնվող Երկնագույն պալատում (Palazzo Blu) կանցկացվի ծնունդով Լիվորնոյից Ամադեո Մոդիլյանիի ֆրանսիական շրջանի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդես:










