Բնության մեջ հանդիպող պատկերներն ասեղնագործ աշխատանքներում (լուսանկարներ)
Ավստրալիայում բնակվող ասեղնագործ Մերեդիթ Վուլնաֆը, հատուկ մեթոդով աշխատելով, արվեստի գործեր է ստեղծում կարի մեքենայով։ Նրա մի քանի աշխատանքներ ներառում են նաև երկաթե ձողեր և ռետինե ամրակներ, սակայն մեծավմասամբ դրանք կտորից և թելից են։
Օգտվելով ջրի մեջ լուծվող կտորից՝ նա կարողանում է ստանալ շատ գեղեցիկ և նուրբ պատկերներ, որոնք կարելի է հանդիպել բնության մեջ՝ ծառեր, տերևներ, ճյուղեր և այլն։ Լուսանկարները ներկայացնում է Bored Panda կայքը։






























