Չինական Մյաո քարանձավը ճանաչվել է ամենամեծն աշխարհում
Չինաստանում գտնվող Մյաո քարանձավը, որը թաքնված է լեռներում, ամենախոշորն է աշխարհում։ Նման արդյունքների մասին զեկուցել է հետազոտողների միջազգային թիմը, գրում է Вести-ն։
Բրիտանիայից փորձագետների ղեկավար Ռիչարդ Ուոլթերսը հայտնել է, որ, հավանաբար, քարանձավի ծավալը մոտ 10.78 մլն խորանարդ մետր է։
Չափումները ցույց են տվել, որ Մյաո քարանձավը ծավալով գերազանցում է Մալայզիայում գտնվող Սալավակ քարայրը, որը նախորդ տարի ճանաչվել էր ամենամեծ քարանձավն աշխարհում։ Ընդ որում՝ նրանց տարբերությունը մոտ 10% է։










