Այստեղ ոնց որ ճապոնական գեյշա լինեմ. Հայկ Մարությանը «Սուպեր մամա» կերպարի ստեղծման «ճանապարհի» մասին
Դերասան Հայկ Մարությանը «Սուպեր մամա» ֆիլմի նկարահանման ընթացքը պատմող նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքի իր էջում։ «Հայկ Մարությանից մինչև Սուպեր մամա կերպարանափոխման ճանապարհին։ Հ. Գ. Այստեղ ոնց որ ճապոնական գեյշա լինեմ»,- սեփական նկարը մեկնաբանել է դերասանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանը ևս մեկ գրառում էր կատարել սոցիալական ցանցի իր էջում։
«Քանի որ ինձ անընդհատ նույն երկու հարցն են տալիս՝ նոր ֆիլմի հետ կապված, որոշեցի պատասխանել գրառման տեսքով.
1. Ո՞ր կինոթատրոններում են ցուցադրվելու։ «Սուպեր մամա» կինոկատակերգությունը ցուցադրվելու է հոկտեմբերի 8-ից՝ «Մոսկվա» և «Սինեմասթար» (Դալմայում) կինոթատրոններում։
2. Ո՞վ է այդ նոր դերասանուհին, որ «Սուպեր մամայի» դերն է խաղում։ Այդ նոր դերասանուհին ես եմ, այնպես որ ուրիշ մտքերով մի նայեք ֆիլմի պաստառներին...»։
Ֆիլմում նկարահանվել է նաև «Վիտամին ակումբի» անդամ Գարիկ Պապոյանը, ով Ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Գարիկ Պապոյանը նոր ֆիլմում,և նոր կերպարով հանդես կգա հանրությանը»։
.jpg)
.jpg)
.jpg)











