Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի մասին Հանրային ՀԸ-ն հաղորդումներ կպատրաստի

16:23 • 30.09.14

Ազգային ժողովում Հանրային Հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ այս տարի ավելացել են գիտական, կրթական հաղորդումները, առանձին հաղորդաշարով ներկայացվել են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն` իրենց կենցաղով ու մշակույթով:


Ըստ նրա՝ բացի այդ, ուշադրություն է դարձվել հասարակության ու պատգամավորների դժգոհություններին հեռուստասերիալների վերաբերյալ, ու դրանք հիմա բացակայում են, դրանց փոխարինել են մոտ 20 սերիայից բաղկացած հեռուստաֆիլմերը։


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարց հնչեցրեց, թե հաշվի առնելով, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, չարժե, որ մեր ինքնապաշտպանական հերոսների մասին փոքրիկ սյուժեներ ցուցադրվեն «Հայլուրից» հինգ րոպե առաջ կամ հետո: Շարմազանովն առաջարկեց սյուժեներ պատրաստել Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի մասին:


Ջաղինյանը պատասխանեց, որ հավանաբար դեկտեմբերին նման հաղորդումները կհեռարձակվեն:


 

Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի մասին Հանրային ՀԸ-ն հաղորդումներ կպատրաստի