Եվրոպական կինոակադեմիան կպարգևատրի «Ստրկության 12 տարի» ֆիլմի ռեժիսորին
Բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Սթիվ ՄքՔուինը կարժանանա Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին, գրում է Deutsche Welle-ն։
Բազմաթիվ կինոփառատոների միցանակակիր, այդ թվում՝ Կաննի և Վենետիկի, ինչպես նաև «Օսկար» մրցանակի դափնեկիր ՄքՔուինը կստանա Եվրոպական կինոակադեմիայի պատվավոր մրցանակ՝ «համաշխարհային կինեմատոգրաֆում յուրահատուկ ներդրում ունենալու համար»։ Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 13-ին Ռիգայում։
«Ստրկության 12 տարի» պատմական դրաման էկրանավորվել է Սոլոմոն Նորթափի համանուն ինքնակենսագրության հիման վրա, որն ազատ սևամորթ մարդու պատմություն է, ով դարձել է խաբեության զոհ և 12 տարով վաճառվել ստրկության։










