«Կին-երազանք» Մոնիկա Բելուչին այսօր դառնում է 50 տարեկան (լուսանկարներ)
«Կին-երազանք» համարվող Մոնիկա Բելուչին նման չէ այլ դերասանուհիներին այնպես, ինչպես բոլոր դերասանուհիները մի կաթիլ անգամ նման չեն նրան: Նրան անվանում են Իտալական Աստվածուհի, ում գեղեցկությունը կարող է տապալել ցանկացած տղամարդու, եթե նա պարզապես քայլի նրա կողքով: Նրան պարզապես հնարավոր չէ չսիրել:
Բելուչին երկու երեխաների մայր է, տիրապետում է երեք լեզվի և զբաղվում է յոգայով: Այդ կինն աստվածային է, և ավելացնելու այլ բան չկա:
Նրա ծննդյան 50-ամյակի առիթով, որը նշվում է սեպտեմբերի 30-ին, AdMe.ru-ն հավաքել է դերասանուհու լավագույն լուսանկարները, ինչպես նաև գեղեցկության և սիրո մասին նրա խոսքերը:

Կնոջ համար գեղեցկությունը խնդիր է դառնում միայն երկու դեպքում՝ երբ այն չկա, և երբ չկա ուրիշ ոչինչ՝ բացի գեղեցկությունից:

Մարդիկ կարող են ներել մարդու խելքը, անգամ՝ տաղանդը, բայց գեղեցկությունը՝ երբեք:

Կինը կարող է սիրել այնպես, ասես երբեք չի հեռանա: Բայց կարող է օր գալ, որ նա կգնա այնպես, ասես երբեք էլ չի սիրել:

Գեղեցկությունը կենդանի և հետաքրքիր է դառնում, երբ թաքնված է հագուստի տակ:

Մարդկային գիտելիքը զգալիորեն ավելացել է տեխնոլոգիաների ոլորտում, բայց ոչ զգացմունքների:

Դերասանական խաղը խոսքեր չեն: Հոլի Հանթերը ոչ մի բառ չի ասել «Դաշնամուրը» ֆիլմում և «Օսկար» է ստացել:

Կանացիությունը ներդաշնակություն է, բնականություն և զգայականություն:

Ներքին հարմարավետություն զգալ՝ այն չէ, թե ինչ արտաքին տեսք ունես, այլն այն, թե ինչպես ես ներսից զգում:

Գեղեցկությունն իսկապես ուժ է, բայց միայն՝ եթե կարողանում ես դրանից օգտվել: Դա նույնն է, ինչ ունենալ «Ֆերարի». եթե չգիտես՝ ինչպես ճիշտ վարել այն, այն քեզ պետք չի գա:




















