Սթիվեն Սփիլբերգն իր նոր ֆիլմը կնկարահանի Գերմանիայում

11:46 • 30.09.14

Ամերիկացի կինոռեժիսոր և «Օսկար» մրցանակակիր Սթիվեն Սփիլբեգն իր նոր ֆիլմը կնկարահանի Գերմանիայում՝ Բաբելսբերգ կինոստուդիայում։ Ըստ ժանրի՝ ֆիլմը կլինի թրիլլեր հատուկ ծառայությունների գործակալների արկածների մասին 1960-ականների սառը պատերազմի տարիներին։ Գործողություններն ընթանում են Բեռլինում և Մոսկվայում, գրում է Deutsche Welle-ն։

 

Գլխավոր դերերում հանդես կգան Թոմ Հենքսը, Էմի Ռայանը, գերմանացի դերասան Սեբաստյան Կոխը և բրիտանացի դերասան Մարկ Ռայլենսը։ Ֆիլմի սցենարի հեղինակը ռեժիսոր եղբայրներ Էթան և Ջոել Քոեններն են, որոնք աշխատել են բրիտանացի դրամատուրգ և սցենարիստ Մեթ Չարմանի հետ։

 

Նկարահանումների սկիզբը նախատեսված է այս տարվա վերջին։
 

Սթիվեն Սփիլբերգն իր նոր ֆիլմը կնկարահանի Գերմանիայում