ԱՄՆ-ի լավագույն ջութակահար Ջոշուա Բելը կրկին համերգ է կազմակերպել մետրոյում (տեսանյութ)
Լավագույն ջութակահարներից մեկն աշխարհում՝ «Գրեմմի» մրցանակակիր Ջոշուա Բելը, 2-րդ անգամ իր կյանքում փողոցային արտիստի տեսքով համերգ է կազմակերպել Վաշինգտոնի մետրոյում, գրում է Газета-ն։
Յոթ տարի առաջ նման փորձի ժամանակ նրան ընդամենը մի կին ճանաչեց, թեև երաժիշտի կողքով անցել էր ավելի քան 2.000 մարդ։
Այս անգամ ելույթի ընթացքում նրան օգնել է 9 աշակերտ, ում հետ նա նվագել է Բախի և Մենդելսոնի ստեղծագործությունները։ Այս անգամ փորձը տևել է 30 րոպե և հավաքել է մոտ 1000 մարդ։
«Այս քայլի հիմնական նպատակն այն է, որ ցույց տանք՝ երաժշտությանն անհրաժեշտ են ակտիվ ունկնդիրներ, ում համար էլ այս ամենն արվում է։ Կարծում եմ, այս անգամ մեզ մոտ ավելի լավ ստացվեց, քան ես կարող էի պատկերացնել»,- ասել է Բելը։










