Պարող բևեռային արջը, Կալիֆորնիայի Բիգ Սուր լողափը, զարմանահրաշ կանաչ կրիան` National Geographic-ի մրցույթում (լուսանկարներ)
National Geographic-ը հայտարարել է իր ամենամյա Լուսանկարչական մրցույթ-2014-ի մեկնարկը` ներկայացնելով հայտերի ընտրանին այս տարվա դիմումներից:
Ինչպես գրում է Daily Mail-ը` մի շարք հայտեր իսկապես տպավորիչ են, որոնք ներառում են կենդանական աշխարհը, մարդկանց և տարբեր վայրեր պատկերող լուսանկարներ:
Անցյալ տարի National Geographic-ը ավելի քան 7000 դիմում էր ստացել 150 երկրից, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական լուսանկարիչներից, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու մրցույթին: Հեղինակավոր մրցույթն անցկացվում է երեք անվանակարգով` մարդիկ, վայրեր և բնություն:
Մրցույթի Գրան Պրիի հաղթողը կարժանանա 10000 դոլար պարգևավճարի և ճանապարհորդության դեպի National Geographic-ի գրասենյակ Վաշինգտոնում: Յուրաքանչյուր անվանակարգում առաջին տեղի մրցանակակիրը կստանա 2500 դոլար: Հայտերի ընդունումը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը:




















