ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր ծաղրածուն

16:58 • 01.10.14

ԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր ծաղրածուն՝ Ֆլոյդ Քրիկմորը, հայտնում է lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։

 

Դերասանը հայտնի է եղել իր բեմական անունով՝ Creeky։ Նա մահացել է Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքում գտնվող իր տանը։

 

Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել։ ԶԼՄ-ներին նրա մահվան մասին հայտնել է դերասանի որդին։

 

Ֆլոյդ Քրիկմորը ծնվել է 1916-ին և 1981-ին ընդգրկվել կրկեսային խմբի կազմում։

 

1993-ին International Shrine Clown Association, ISCA ծաղրածուների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա ծաղրածու, 2012-ին՝ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր աշխատող ծաղրածու։

 

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր ծաղրածուն