Հայաստանում համերգներով հանդես կգա դանիական Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը

17:36 • 02.10.14

ՀՀ մշակույթի նախարարության, Դանիայում ՀՀ դեսպանության և Տավուշի թեմի աջակցությամբ` ս. թ. հոկտեմբերի 10-16-ը, Հայաստանում հանդես կգա Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Պիտեր Արենդթ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։ 

Երգչախմբի երգացանկում մեծ տեղ է զբաղեցնում հայ հոգևոր երաժշտությունը. երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել հայաստանյան եկեղեցիներում, մասնավորապես՝ Հաղարծինում, Գոշավանքում, Սանահինում և Հաղպատում: 

2014 թվականին երգչախումբը ելույթներով հանդես կգա ՀՀ Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև ելույթ կունենա Նանսենի թանգարանի բացման արարողությանը:

Այցի ընթացքում, երգչախումբը նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեսահոլովակի նկարահանում՝ 2015 թ. Դանիայում և եվրոպական մի շարք երկրներում ներկայացնելու համար:
 

Հայաստանում համերգներով հանդես կգա դանիական Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը