Լուվրը, Վերսալն ու Օրսեն կաշխատեն առանց հանգստյան օրերի

10:06 • 02.10.14

Ֆրանսիական ամենաշատ այցելություններ ունեցող 3 թանգարանները՝ Լուվրը, Վերսալը և Օրսեն, կաշխատեն շաբաթական 7 օր։ Այդ մասին 2015թ. բյուջեի ներկայացման ընթացքում հայտնել է Մշակույթի նախարարությունը, գրում է РИА Новости-ն։

 

«Ամենաշատ այցելություններ ունեցող 3 թանգարանների շաբաթական 7-օրյա աշխատանքը կավելացնի այցելությունները և կմեծացնի ստեղծագործությունների հասանելիությունը»,- նշել է նախարարության պաշտոնյան։

 

Այդ մտադրությունը կիրականացվի, «երբ անցկացվեն անհրաժեշտ խորհրդակցություններ բոլոր գործընկերների, աշխատակիցների և գիտնականների հետ»։ Անհրաժեշտ է մտածել նաև նոր աշխատատեղերի մասին։ Թանգարանները պետք է անցնեն ինքնաֆինանսավորման՝ լրացուցիչ եկամտի հաշվին, ասել է պաշտոնյան։

 

Լուվրը տարեկան ռեկորդային թվով այցելուներ է ունենում՝ ավելի քան 9.2 մլն մարդ, Վերսալը՝ 7 մլն, Օրսեն՝ 3.5 մլն։
 

Լուվրը, Վերսալն ու Օրսեն կաշխատեն առանց հանգստյան օրերի