Էնթոնի Հորովիցը կգրի «007» գործակալի մասին պատմության շարունակությունը
Բրիտանացի գրող և սցենարիստ Էնթոնի Հորովիցը կգրի հայտնի «007» գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմության շարունակությունը, որում լրտեսը հերթական անգամ կբացահայտի «ռուսական հետքը» թագուհու թշնամիների դեմ պայքարում, գրում է РИА Новости-ն։
Ջեյմս Բոնդի «գրական հոր»՝ Յան Ֆլեմինգի ժառանգության հիմնադրամը դիմել է Հորովիցին՝ գիրքը շարունակելու առաջարկով՝ օգտագործելով 1950-ականներին Բոնդի մասին հեռուստասերիալի համար գրված նյութը, որը հետագայում այդպես էլ չի ցուցադրվել։
Նոր գիրքը կկոչվի «Սպանություն անիվների վրա» (Murder on Wheels) և, ինչպես սպասվում է, այն կթողարկվի Orion և HarperCollins հրատարակչություններում 2015թ. սեպտեմբերի 8-ին։ Գրքում գործողությունները կընթանան 1950-ականներին Գերմանիայում ավտոմրցարշավի ընթացքում։










