Քեթրին Զետա Ջոնսը կոլումբացի նարկոբարոնուհու դեր կկատարի
Բրիտանացի դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը կկատարի գլխավոր դերն առաջին և միակ կնոջ մասին կենսագրական ֆիլմում, ում մեդելինյան նարկոկարտելում հաջողվել է հասնել ղեկավար «պաշտոնների», գրում է Газета-ն։
Նոր ֆիլմը կկոչվի «Կնքամայրը» (The Godmother), այն կէկրանավորի նորվեգացի ռեժիսոր Էվա Սորհաուգը։ Ֆիլմում կներկայացվի Գրիզելդա Բլանկոյի՝ Մայամիում 1970-1980-ականների նարկոպատերազմների հիմնական կերպարներից մեկի պատմությունը։
1985-ին Բլանկոն ձերբակալվել է և բանտում անցկացրել 18 տարի, 2000-ականների սկզբին ԱՄՆ-ից հանձնվել է Կոլումբիային, որտեղ էլ 2012-ին գնդակահարվել է վարձու մարդասպանի կողմից։
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015թ. սկզբին։










