Ռեփեր Akon-ը Էբոլա վիրուսից խուսափելու համար Կոնգոյում համերգ է տվել հսկա փուչիկի մեջ

00:59 • 04.10.14

Ամերիկացի հիփ հոփ երգիչ Akon-ը կիրակի համերգ է տվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում, որի ժամանակ գտնվել է հսկա փուչիկի մեջ:


Ինչպես գրում է NEW YORK DAILY NEWS-ը` համերգից հետո թվիթերի օգտատերերը ռեփերին մեղադրել են` ասելով, որ վերջինս այդ քայլին է դիմել «Էբոլա» վարակից խուսափելու համար: Աղբյուրը նշում է, որ երգիչը նման բան արել է նաև այլ միջոցառումների ժամանակ 2010-ին Ավստրալիայում և Դուբայում` «Էբոլայի» Հմաճարակից 4 տարի և հազարավոր կմ-եր հեռու: Երգիչը մեկնաբանություններ չի արել այս առթիվ:

 

Համերգը նվիրված է եղել Խաղաղության միջազգային օրվան և, կազմակերպիչների խոսքով, պետք է նպաստեր աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկում հանգստության հաստատմանը:


Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի բռնկումը գրանցվել է օգոստոսի վերջին: Արևմտյան Աֆրիկայի երկրներում տարածված վիրուսի գրանցման 7100 դեպքից 3330-ն ավարտվել է մահվան ելքով:
 

Hip-hop star Akon used a giant hamster ball to crowd surf at a Sunday concert in Democratic Republic of the Congo. Some fans suspected the orb was an elaborate tactic to avoid Ebola.

The rapper's used the ball at other gigs in Australia and Dubai — four years and thousands of miles away from the 2014 Ebola outbreak.

The American-Senegalese star hasn't commented on the stunt.

Ռեփեր Akon-ը Էբոլա վիրուսից խուսափելու համար Կոնգոյում համերգ է տվել հսկա փուչիկի մեջ