Կարմիր երկինք. լուսանկարչին հաջողվել է պատկերել հազվադեպ բնական երևույթը, երբ երկինքը ողողվում է կարմիր լույսով (լուսանկարներ)
Տասնամյակներ շարունակ օդաչուները միակ հաջողակ մարդիկ էին, ովքեր հնարավորություն էին ունենում ականատեսը դառնալու «կարմիր ոգի» կոչվող բնական երևույթին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` լույսերի այս հազվադեպ բռնկումը տևում է մի քանի միլիվայրկյան միայն և տեղի է ունենում Երկրից ավելի քան 80 կմ բարձունքներում ամպրոպի ժամանակ:
32-ամյա լուսանկարիչ Մարկո Կորոսեչին հաջողվել է հավերժացնել դա` ամիսներ շարունակ փոթորիկների հետևելով Իտալիայի Վիվարո շրջանում:
Լույսի անհավանական փայլն առաջանում երկնքում կայծակի խոշոր էլեկտրական արտանետումների պատճառով, իսկ լույսերն իրենց մուգ կարմիր գույնն ստանում են օդում առկա ազոտի մոլեկուլներից:











