Sotheby’s աճուրդում վաճառքի կհանվեն Մոդիլյանիի և Ջակոմետիի աշխատանքները (լուսանկարներ)
Նյու Յորքում Sotheby’s աճուրդում նոյեմբերի 4-ին վաճառքի կհանվեն Ամադեո Մոդիլյանիի և Ալբերտո Ջակոմետիի քանդակները։ Երկու գլուխգործոցները գնահատվել են մոտ 150 մլն դոլար, գրում է buro247.ru-ն։
Մի քանի նմուշների շարքում են Մոդիլյանիի «Գլուխը» և Ջակոմետիի «Մարտակառք» քանդակները. առաջինը գնահատվում է 45 մլն դոլար, 2-րդը՝ գրեթե 100 մլն դոլար։
Մոդիլյանիի քանդակն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում 1912-ին։ Նախքան վաճառվելը, գլուխգործոցը հոկտեմբերի 12-18-ը կցուցադրվի Լոնդոնում, իսկ հոկտեմբերի 31-ից՝ Նյու Յորքում։

Ջակոմետին իր այս աշխատանքը ստեղծել է 1950-1952թթ.։ Մարտակառքը վարում է բրոնզե աստվածուհին։ Սա Ջակոմետիի 2 աշխատանքներից մեկն է, որոնք գտնվում են մասնավոր հավաքածուներում։
![]()










