Եգիպտական հեռուստաեթերում Էրդողանին «հայ մասոն» են անվանել
Եգիպտոսում հեռարձակվող հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթեր է զանգահարել Սաուդյան Արաբիայի մի քաղաքացի և վիրավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, տեղեկացնում է թուրքական Haber3 կայքը:
«Ինչ վերաբերվում է Էրդողանին, նա հայ է, ավելին՝ նա մասոն է»,-ասել է հեռուստադիտողը, սակայն արժանացել է եգիպտոսցի հաղորդավարի կոշտ արձագանքին:
Հաղորդավարը կոչ է արել «հարգարժան առաջնորդի» մասին նման կերպ չարտահայտվել:«Ես դա թույլ չեմ տա, նախագահ Էրդողանը մուսուլման է և թուրք: Գնա կարծիքդ ձեր Սաուդյան Արաբիայում արտահայտիր»,-ասել է նա:










