Հարվարդում սկանդալ է առաջացել ուսանողներին գաղտնի հետևելու պատճառով

17:17 • 07.11.14

Հարվարդի համալսարանի ղեկավարությունն ընդունել է, որ գաղտնի տեսախցիկների միջոցով հետևել է դասախոսությունների հաճախելիությունը, ընդ որում՝ ոչ դասախոսները, ոչ ուսանողներն այդ մասին նախազգուշացված չեն եղել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Դասախոսներից ստանալով բողոքներ այն մասին, որ շատ ուսանողներ չեն հաճախում դասախոսություններին, ղեկավարությունը որոշել է հետևել դասընթացներին: Այդ նպատակով նրանք սկսել են հետևել տասը կրթական առարկաների հաճախելիությունը տեսախցիկների միջոցով: Այդկերպ հսկողության տակ է հայտնվել մոտ երկու հազար ուսանող:

 

Վախենալով, որ ուսանողների իրազեկությունը կարող է խեղել հետազոտության արդյունքները՝ ղեկավարությունը որոշում է կայացրել չհայտնել դասախոսներին և ուսանողներին լսարաններում տեսախցիկների առկայության մասին: Տեղի ունեցածը վեճեր է առաջացրել գաղտնիության սահմանների վերաբերյալ:

 

«Ես դա չէի անվանի լրտեսություն, ինչպես համարում են շատերը, բայց չեմ կարծում, որ դա լավ գաղափար է»,- հայտարարել է տնտեսագիտության պրոֆեսոր Ջերի Ր. Գրինը:

 

Որոշ ուսանողներ գաղտնի նկարահանումն անվանել են վստահության չարաշահում, մինչդեռ մյուսներն ուշադրություն չեն դարձրել՝ տեսախցիկներն անվանելով համատարած երևույթ: