Վախճանվել է մեծ գիտնական Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը. iravunk.am

17:10 • 07.11.14

Այսօր առավոտյան իր մահկանացուն է կնքել մեծ գիտնական, քիմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և բնության ու հասաակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ Ռաֆայել Գեղամի Մելիք-Օհանջանյանը։ 

Այս մասին տեղեկացնում է iravunk.am կայքը։ 

Գիտնականն այս տարի օգոստոսի մեկին նշել է իր 75-ամյակը: Նա իր գիտական ողջ գործունեության ընթացքում ձեռք է բերել մեծ ճանաչում, մեծ գիտական ներդրում ունի քիմիայի ու բժշկության ոլորտում` մասնավորապես 30-ից ավելի հայտնագործությունների ու 200 գիտական աշխատությունների հեղինակ է:

Հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը 09.11.2014թ., ժամը 18:30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ թաղումը ժամը 14:00-ին Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, հասցե` Ազատության 26: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։