8000-ով աշակերտների թվի ավելացումը դրական, բայց ոչ թռիչքային ցուցանիշ է. ժողովրդագետ
Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը դեմոգրաֆիական խնդիրներին զուգահեռ դրական ցուցանիշ է համարում այն, որ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ 2015թ. աշակերտների թիվն ավելացել է, սակայն չի կարծում, թե դա թռիչքային ցուցանիշ է։
«Այդքան էլ թռիչքային մեծացում մենք չենք ունեցել, եղել է հանգիստ աճ, որը պայմանավորված է 2009 թ. ծնելիության աճով»,-ասաց նա։
Ըստ նրա, աշակերտների թիվը նախորդ տարվա համեմատ 2015թ. կավելանա 8000-ով, քանի որ շրջանավարտները թվով ավելի քիչ են, քան առաջին դասարան գնացողները։
«Սա ժողովրդագրական ալիքի ազդեցությամբ է պայմանավորված։ 2002 թ. մենք ունեցել են ծնունդների նվազագույն թիվը՝ 32 000 երեխա, դրանից հետո մինչև 2010 թ. երեխաների ծնունդն աճել է՝ հասնելով մոտ 47 000-ի, որից հետո նորից սկսեց նվազել, այսօր կարծես թե 44 000 է»,-ասաց նա։










