Իռլանդացի ուսուցչուհուն մերժել են աշխատանքի ընդունել Հրվ. Կորեայում՝ «իռլանդացիների ալկոհոլիկ բնույթի» պատճառով
Իռլանդացի ուսուցչուհուն մերժել են աշխատանքի ընդունել Հարավային Կորեայում՝ «ալկոհոլիկ բնույթի» պատճառով, գրում է The Independent-ը:
Քեթի Մալրենանը դիմել էր աշխատանքի համար Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում՝ տեսնելով թափուր աշխատատեղի մասին գովազդը:
Այնուամենայնիվ, 26-ամյա ուսուցիչը մերժման նամակ է ստացել, որտեղ ասվում է, որ նա չի ստանա աշխատանքը, քանի որ իռլանդացի մարդիկ ալկոհոլիկ են:
«Ցավում եմ Ձեզ տեղեկացնել, որ իմ հաճախորդը չի ընդունում աշխատանքի իռլանդացի մարդկանց՝ ձեր ալկոհոլիկ բնույթի պատճառով»,- գրված է եղել նամակում:
Մալրենանը նշել է, որ ցնցվել է՝ տեսնելով հաղորդագրության բովանդակությունը:
«Երբ ես ստացա էլեկտրոնային նամակը, այն կարճ էր: Ես ծիծաղեցի, երբ առաջին անգամ կարդացի»,- պատմել է նա BBC-ին՝ հավելելով, դժվարությամբ է հավատացել, որ իսկապես նման բովանդակությամբ նամակ է ստացել:










