ԱՄՆ-ն կավելացնի զինծառայողների թիվն Իրաքում
Ամերիկայի Միացյալ Նահանգները կավելացնի Իրաքում ամերիկացի զինվորականների թիվը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է Իրաք ուղարկել ևս 1500 զինվորական:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Guardian -ը, ԱՄՆ-ն որոշել է Իրաքում ամերիկացի զինվորականների թիվն ավելացնել Իսլամական պետության դեմ պայքարի համար: Իրաքում ամերիկացի զինծառայողների թիվը կհասնի 3000-ի:
Նշվում է, սակայն, որ ամերիկացի զինվորականներն ահաբեկիչների հետ ռազմական գործողությունների չեն մասնակցելու:
Նրանց գործառույթները կսահմանափակվեն միայն իրաքյան ուժերին և քրդական կազմավորումներին վարժեցնելով: Ամերիկացները կտեղակայվեն Բաղդադում և քրդերի կողմից վերահսկվող Էրբիլեում:










