Արցախի Նախագահն ընդունել է ՀԶՆ հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանին

20:54 • 08.11.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ:  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից:


Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը և ԼՂՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 


Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը հանրապետությունում: