Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգիստը կլինի նոյեմբերի 17-ին՝ Սուրբ Հարություն եկեղեցում
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի (Կարգին Հասոյի) հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ Սուրբ Հարություն եկեղեցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը, ով Հասմիկ Ղարիբյանի հետ աշխատել է «Ալաբալանիցա» ֆիլմի նկարահանման ու «No comment» ներկայացման ժամանակ:
«Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ից հարազատները կգան, 17-ին կլինի հոգեհանգիստն ու թաղումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում քաղցկեղից մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը:










