CNN-ը սխալմամբ հաղորդել է ԱՄՆ նախագահի սպանության մասին (տեսանյութ)

23:03 • 08.11.14

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպանության մասին: 

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն՝ ավելի ուշ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 7-ին OutFront հաղորդման ընթացքում վազող տողով հայտնած լուրն իրականում նվիրված է եղել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին սպանող զինվորականին:


 Օբամայի և թիվ մեկ ահաբեկչի ազգանվան անգլերեն գրությունը տարբերվում է ընդամենը մեկ տառով: