Արքայազն Չարլզը ծաղրել է լրագրողին 40 տարվա վաղեմության հարցազրույցի համար

13:36 • 08.11.14

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը կարճատև տեսահոլովակում ծաղրել է լրագրող Մոլի Մելդրամին, ով մոտ 40 տարի առաջ իրենից հարցազրույց է վերցրել ավստրալական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։



Կարճ տեսահոլովակում բրիտանացի արքայազնը հիշել է չհաջողված հարցազրույցի մասին, որի ժամանակ Մելդրամը նյարդային է եղել, օգտագործել է ոչ պատշաճ բառեր, քրտնել է և չի տեղավորվել սահմանված ժամանակի մեջ։

 

«Դա 40 տարի առա՞ջ էր։ Կարծես երեկ եղած լիներ։ Ես կցանկանայի, որ այն նշանակվեր վաղը, ես կհրաժարվեի»,- ասում է արքայազնը։

 

Տեսանյութում կան 1977-ի հարցազրույցից կադրեր։ Հարցազրույցի ժամանակ լրագրողը հարց ձևակերպելու համար մի քանի անգամ «տանջվել» է։

 

«Ես իսկապես նոր ու հետաքրքիր ավստրալական բառեր սովորեցի պարոն Մելդրամից։ Եվ եթե նա կարողանար կարդալ իմ մտքերը, նա էլ մի քանի հետաքրքիր անգլերեն բառ կսովորեր ինձնից»,- մեկնաբանել է նա։

 

Sky News հեռուստաալիքի համաձայն՝ հոլովակի սցենարն արքայազնն անձամբ է գրել։ Իսկ այս տեսանյութը կներառվի Countdown հաղորդման մասին վավերագրական ֆիլմում, որը եթեր դուրս կգա հաջորդ շաբաթ, ավստրալական ABC հեռուստաալիքով։