Բոստոնում կբացվի մարիխուանայի բաշխման առաջին կետը
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի իշխանությունները հաստատել են Բոստոն քաղաքում բժշկական նպատակներով մարիխուանայի բաշխման առաջին կետի բացումը, գրում է gazeta.ru-ն՝ The Boston Globe-ին հղումով։
Նահանգի ղեկավարությունը թույլատրել է Patriot Cate Corp ընկերությանը երեք առևտրի կետ բացել։
Ավելի վաղ օրենքը ևս թույլ էր տալիս մարիխուանայի բաշխման կետեր բացել, սակայն ոչ մի ընկերություն չէր կարողանում բացել դրանք՝ բյուրոկրատական խոչընդոտների պատճառով։
«Ես ուրախ եմ մեր կողմից կատարվող այս կայուն գործընթացի համար, և ակնկալում եմ, որ մարիխուանայի բաշխման առաջին կետերը կբացվեն արդեն այս տարվա ձմռանը»,- հայտարարել է նահանգում բժշկական մարիխուանայի տարածման ծրագրի ղեկավար Կարեն վան Ունենը։











