Ուկրաինայում «Պորոշենկոյի բլոկը» և «Ժողովրդական ճակատը» Գերագույն ռադայում կստանան 132 և 82 պատգամավորական մանդատ
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցություններն Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական հաշվարկներով՝ Գերագույն ռադայի նոր գումարման նստաշրջանում կստանան համապատասխանաբար 132 և 82 պատգամավորական տեղ: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին:
«Նախնական տվյալներով` առաջին տեղն զբաղեցրել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունը, որը կարող է 132 պատգամավորական մանդատ ակնկալել:
Երկրորդ տեղում «Ժողովրդական ճակատն» է` 82 մանդատով, երրորդում` «Ինքնօգնություն» քաղաքական միավորումը` 33 մանդատով:
Այնուհետև գալիս են «Ընդդիմադիր բլոկը»` 29 մանդատով, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը` 22 մանդատով:
Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինան» կարող է խորհրդարանում ակնկալել 19 տեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Օխենդովսկին:
Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին:










