Գիտնականները տարակուսանքի մեջ են Ռիոյի օլիմպիական ծովածոցում հազարավոր մահացած ձկների պատճառով

16:23 • 08.11.14

Առեղծվածային կերպով հազարավոր մահացած ձկներ են սկսել  հայտնվել աղտոտված Ռիոյի ծովածոցում, որտեղ հյուրընկալվելու են 2016 թվականի Օլիմպիական խաղերի նավարկության մրցումները: Մասնագետները տարակուսանքի մեջ են և չեն կարողանում բացատրել մահացած ձկների հայտնվելու պատճառը, գրում է rawstory.com-ը:


Գուանաբարա ծովածոցի վերաբերյալ ավելի վաղ արդեն անհանգստություն են հայտնել մարզիկները՝ մարդկանց կողմից նետված աղբի պատճառով: Միջազգային օլիմպիական կոմիտեն վստահություն է հայտնել, որ ծովածոցը պատրաստ կլինի մինչև խաղերը անհրաժեշտ պայմաններին:


Բայց հազարավոր մահացած ձկների և դրանց փտող մարմիններից առաջացած խոնավ գարշահոտությունը նոր մտահոգությունների առիթ են դարձել:


Գիտնականները բացատրություն չեն կարողանում գտնել երևույթի համար, բայց ասում են, որ դեռևս ապացույցներ չկան, որ պատճառը աղտոտվածությունն է: Անցկացված հետազոտությունների արդյունքները բացառել են ջրի քիմիական կամ թունավոր աղտոտվածությունը: