Սերբ հաղորդավարուհուն հեռացրել են խաղադաշտից՝ արտաքին տեսքի համար
Սերբ հաղորդավարուհի Կատարինա Սրեչկովիչին խնդրել են հեռանալ խաղադաշտից բելգրադական «Պարտիզան» և «Ցրվենա Զվեզդա» թիմերի խաղի ժամանակ: Ակումբների ներկայացուցիչների կարծիքով՝ իր արտաքին տվյալներով աղջիկը շեղում էր ֆուտբոլիստներին խաղից, գրում է lenta.ru-ն:
«Ինձ հետ դա առաջին անգամ չէ տեղի ունեցել: Ինձ արդեն երկու անգամ խնդրել են հեռանալ խաղադաշտից, քանի որ ես շեղում են: Անգամ խաղացողները բողոքել են, որ իմ պատճառով չեն կարողանում կենտրոնանալ»,- ասել է Սրեչկովիչը:
25-ամյա հեռուստահաղորդավարուհու խոսքերով՝ նա բազմիցս նկատել է, որ ֆուտբոլիստները բառացիորեն հերթ են կանգնում իրեն հարցազրույց տալու համար:
Հաղորդավարը «Ցրվենա Զվեզդա»-ի մեծ երկրպագու է և ֆուտբոլային շոու է վարում: Իր աշխատանքը նա համարում է իր կյանքի ամենակարևոր գործը և այժմ մտավախություն ունի, որ դեպքի պատճառով կարող է կորցնել իր տեղը:










