Թուրքիայում 17 ոստիկան է ձերբակալվել

14:09 • 08.11.14

Թուրքիայի 8 նահանգում ոստիկանների դեմ հատուկ գործողություն է սկսվել, տեղեկացնում է CNNTurk հեռուստաընկերության կայքը:

 

Գործողությունը դեռ շարունակվում է, սակայն ներկայում արդեն կա 17 ձերբակալված, այդ թվում՝ ղեկավար անձինք:

 

Ոստիկանների այս ձերբակալությունները դարձյալ պայմանավորված են Թուրքիայում «պետության ներսում պետություն» ստեղծելու կասկածներով:

 

Գործողությունն իրականացվում է Ստամբուլ, Քոջաելի, Դիարբեքիր, Էդիրնե, Սըվաս, Բիթլիս, Գյումուշհանե և  Արդահան նահանգներում:

 

Ոստիկանությունն արդեն հաստատել է նման գործողության իրականացումը: