ԱՄՆ-ն 1500 ռազմական փորձագետ կուղարկի Իրաք
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է 1500 ռազմական փորձագետ Իրաք ուղարկելու որոշումը` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող տեղի բանակին ու քուրդ զինվորներին վերապատրաստելու համար: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` հղում կատարելով CNN-ին:
Այսպիսով, ամերիկացի զինվորականների թիվը Իրաքում կհասնի 2900-ի: Այդ ուժերը կմասնակցեն ռազմական գործողություններին և կաշխատեն Բաղդադի ու Էրբիլի ռազմաբազաներում:
Բացի այդ, Սպիտակ տունը Կոնգրեսից 5.6 մլրդ դոլար կխնդրի ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ֆինանսավորման համար:
Օբաման նման որոշում է կայացրել ի պատասխան իրաքյան կառավարության խնդրանքի և պաշտպանության նախարար Չակ Հեյգելի խորհրդով:










