Սիրիայի պատերազմի մասին սերիալի 9-ամյա դերակատարուհին YouTube-ի աստղ է դարձել
Իննամյա հալեպցի աղջնակը YouTube-ի «դառը հումորով» սերիալի աստղ է դարձել, որը պատմում է Սիրիայի պատերազմի մասին, հայտնում է France24-ը:
Սերիալում ներկայացվում են շրջափակված Հալեպում ապրելու դժվարությունները: Մեծերի դերերը խաղում են երեխաները:
Ռաշան անունով աղջիկը խաղում է Ումմ Աբդո ալ-Հալաբիյա անունով տնտեսուհու դերը, ով պետք է գոյատևի երեքամյա պատերազմից ամայացած քաղաքում, ամենօրյա ռմբակոծությունների և սովի պայմաններում: Աղբյուրը նկատում է, որ սերիալը նաև նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ է հանդես գալիս:
Շոու-սերիալի ստեղծողների նպատակը, սակայն, մարդկանց ժպիտ պարգևելն է՝ չնայած սարսափելի պատերազմին:











