Արգենտինայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

10:47 • 10.11.14

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ աղիքային բորբոքման դեմ բուժում էր անցնում, հայտնում է BBC-ն:
 

61–ամյա նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել անցած շաբաթ՝ բարձր ջերմաստիճանով, որը կապված էր ինֆեկցիայի հետ:
 

Նրա մոտ սիգմաձև աղիքի բորբոքում էր ախտորոշվել: Այս դեպքում ախտանիշները նույնն են, ինչ ապենդիցիտի դեպքում: