Բահամյան կղզիներում ինքնաթիռի վթարից 9 մարդ է զոհվել (լուսանկար)
Բահամյան կղզիներում 9 մարդ է զոհվել Lear Jet փոքր ինքնաթիռի վթարից, գրում է novayagazeta.ru-ն՝ NBC-ին հղումով։
Ինքնաթիռը վթարվել է նոյեմբերի 9-ին, հայտնել են տեղի իշխանությունները։ Օդանավի սրահում գտնվել է 9 մարդ՝ բոլորը զոհվել են։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է քարոզիչ Մայլս Մոնրոն իր կնոջ հետ։
Հայտնի է, որ ինքնաթիռը Բահամների մայրաքաղաք Նասաուից էր թռել և վթարվել էր Ֆրիպորտ քաղաքի օդանավակայանին մոտենալիս։
Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը դիպել է նավաշինական կռունկին։











