Աճուրդի է հանվել Բեն Լադենի տիկնիկը (լուսանկարներ)

13:58 • 10.11.14

The Independent-ը հայտնում է, որ աճուրդի է հանվել ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի տիկնիկը՝ 2.500 ԱՄՆ դոլարով:

 

Տիկնիկը ստեղծել է Դոնալդ Լևինը՝ որպես «ազդեցության գործիք». դրանով Մերձավոր Արևելքում երեխաներին վախեցնելու և «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը միանալուց հեռու պահելու համար: Տիկնիկը ներկայացնում է «սատանա» Բեն Լադենին:

 

Այդ ծրագիրը կյանքի չի կոչվել, և միայն երեք տիկնիկ է ստեղծվել: Դրանցից մեկն էլ Nate D. Sanders-ում աճուրդի է հանվել: Մյուս նմուշները պահվում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում:

 

Բեն Լադենը ոչնչացվել է 2011-ի մայիսին։