Բրիտանական թագավորական ընտանիքը Remembrance Sunday արարողության ժամանակ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում կիրակի օրը տեղի ունեցած Remembrance Sunday ամենամյա արարողության ժամանակ հարգել են խորհրդային զինվորների հիշատակը, գրում է buro247.ru-ն։
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները, վարչապետ Դևիդ Քեմերոնը, խորհրդարանականներ և երկրի ռազմական ղեկավարությունը կարմիր կակաչներով պատրաստված ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի մոտ։
Այս տարի լրացել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, Նորմանդիայում դաշնակից զորքերի մուտք գործելու 70-ամյակը և բրիտանական զորքերի՝ Աֆղանստանից դուրս բերումը, ինչը, Քեմերոնի խոսքով, հատկապես խորհրդանշական է։
Պաշտոնապես Remembrance Sunday-ն կնշեն նոյեմբերի 11-ին՝ Հրադադարի և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի օրը։
![]()












































