Եգիպտոսում ուսանողին ձերբակալել են Ջորջ Օրուելի «1984» գրքի համար

10:32 • 10.11.14

Կահիրեի համալսարանի ուսանողը ձերբակալվել է բուհի մուտքի մոտ՝ բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը բերելու համար, գրում է Корреспондент-ը։


Եգիպտոսի քննչական մարմինների տվյալներով, ձերբակալված 21-ամյա Մուհամեդն ունեցել է նաև 2 առանց մարտկոց հեռախոս, 2 կրիչ, կոշտ սկավառակ։


Ոստիկանները հայտնել են նաև, որ ուսանողի մոտ հայտնաբերել են նաև գրառումներ այն մասին, թե ինչպես պետք է գործի երկրում իսլամական խալիֆաթը։


Ջորջ Օրուելի հակաուտոպիական այս վեպը, որը լույս է տեսել 1949-ին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։


Հանրահայտ է դարձել վեպի «Մեծ Եղբայր» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։