Իրանցի պաշտոնյան Ադրբեջանին առաջարկել է համատեղ ավտոմեքենաներ արտադրել

14:23 • 10.11.14

Ադրբեջանն ու Իրանը կարող են համատեղ ավտոմեքենաներ արտադրել: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Բաքվում գտնվող Իրանի արդյունաբերության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալի Ալիլուն:

 

Նրա խոսքով՝ մեքենաշինական գործարանը կարող է լինել ինչպես Բաքվում, այնպես էլ Թավրիզում:

 

Ալիլուն նշել է, որ մեքենա արտադրող ընկերությունների միջև հարաբերությունների զարգացման համար որոշակի աշխատանք է պետք:

 

«Համատեղ արտադրված մեքենաների որակը պետք է համապատասխանի համաշխարհային չափանիշներին, ավտոմեքենաները պետք է մրցունակ լինեն եվրոպական արտադրողների հետ», - ասել է նա՝ հավելելով,որ Ադրբեջանն ու Իրանն ունեն «նման մեքենաներ արտադրելու պոտենցիալ»: