Բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով 3-րդ հարկից. shamshyan.com
«Նաիրի» բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը ինքնասպանություն կատարելու նպատակով քիչ առաջ ցած է նետվել պատուհանից. նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի բնակիչ, 52-ամյա Արմեն Կարապետյանն է, ով հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից ցած է նետվել կնոջ ներկայությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










