Մասիսում 17-ամյա թոռը գողացել է պապին պատկանող գումարը

12:40 • 10.11.14

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ 

Պարզվել է, որ նա նոյեմբերի 4-ին օգտվելով իր պապի տնից բացակայելու հանգամանքից՝ ննջասենյակի պահարանից գողացել է 210 ԱՄՆ դոլար և 15.000 դրամ գումար: 

Գողոնը մասամբ առգրավված է: Պապը նախկինում ոստիկանություն չի դիմել: Մխիթար Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: