Բրիտանացի պաշտոնյաներին արգելել են սեռական հարաբերություն ունենալ գեղեցիկ ռուս կանանց հետ. ԶԼՄ-ներ

11:46 • 10.11.14

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է սեռական հարաբերություններ ունենալ Ռուսաստանում կամ Չինաստանում աշխատելիս, քանի որ գեղեցիկ կանայք կարող են իրականում հատուկ ծառայությունների աշխատակիցներ լինել:

 

The Sunday Times-ն ու Daily Mail-ը վկայակոչում են շրջանառության մեջ հայտնված գաղտնի փաստաթուղթը:

 

Դրանում մասնավորապես ահազանգ կա, որ գեղեցիկ կանանց հետ քնելուց հետո բրիտանացի պաշտոնյաներին կարող են շանտաժի ենթարկել: Այս տակտիկան բանեցվել է սառը պատերազմի շրջանում: Աղբյուրը սա անվանում է «մեղրով թակարդ»:

 

Daily Mail-ը հիշում է, որ նման դեպք արդեն արձանագրվել է ամերիկացի դիվանագետի հետ. 2009-ին համացանցում էր հայտնվել նրա և ռուս մարմնավաճառուհու «շփման» տեսագրությունը:

 

Բրիտանիայի ՊՆ-ում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: