Օբաման քանթրի ոճի երգ է երգել զինվորականների համար (տեսանյութ)

15:04 • 10.11.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քանթրի ոճի երգ է կատարել Ուիլի Նիլսոնի հետ՝ զինվորականներին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է NME-ը:

 

Միջոցառումը տեղի է ունեցել Սպիտակ տանը, և Օբաման բեմում միացել է քանթրի երաժշտության լեգենդ Նիլսոնին: Սակայն նա չի իմացել հայտնի երգի բոլոր բառերը: Եվ միայն կրկներգն է կատարել հայտնի երգչի հետ:

 

On The Road Again-ի նրանց կատարմանն է միացել նաև հանդիսասրահը: