Պուտինին դուր չի գալիս իր անվան կոմերցիոն նպատակով կիրառությունը

11:15 • 10.11.14

ՌԴ նախագահի կերպարն օգտագործվում է գաջեթների վրա, վաճառվում են նրա անվամբ ու պատկերով գավաթներ, ժամացույցներ և այլ իրեր:

 

Վլադիմիր Պուտինը, սակայն, չի ողջունում իր անվան ու նկարի կիրառումը կոմերցիոն նպատակներով: Այդ մասին հաղորդել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

  

«Նա դրան բացասաբար է վերաբերվում: Մյուս կողմից դա առաջին դեպքը չէ, որ նախագահի կերպարն օգտագործվում է գաջեթների, հեռախոսների վրա: Նման դեպքեր շատ են եղել»,-ասել է Պեսկովը:

 

Նա նշել է, որ նման երևույթների դեմ պայքարն իրենց օրակարգի առաջնահերթություններից չեն:

 

Վլադիմիր Պուտինի նկարով անցյալ ամիս շապիկների նոր հավաքածու է թողարկվել: Երուսաղեմում գործում է Պուտին-բար հաստատությունը, իսկ Սերբիայում՝ «Պուտին» սրճարանը:

 

Վաճառվում են ՌԴ նախագահի անունով և նկարով լոգոներով ոսկե սմարթֆոններ, գաջեթների պաշտպանիչ պատյաններ, ժամացույցներ, մագնիսներ: