Վրացական չրերը վերադառնում են ռուսական շուկա
ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը թույլատրել է Վրաստանին Ռուսաստան մատակարարել խնձորի, տանձի, կիվիի, գուավայի, չիչխանի, հաղարջի և հապալասի չրեր, գրում է korrespondent.net-ը։
Ծառայությունը նոյեմբերի 10-ից չեղարկել է Վրաստանից Ռուսաստան չրերի և չորացրած հատապտուղների մատակարարման սահմանափակումները, գրում է TASS գործակալությունը։
«Ռոսսելխոզնադզորը» նաև թույլատրել է Վրաստանից Ռուսաստան չորացրած դեղձի, ծիրանի, սալորի, կեռասի, ազնվամորու, վարդի, սև հաղարջի, ծորենու և հոնի մատակարարումը։
Սահմանափակումները հանվել են ռուսաստանյան գյուղատնտեսական արտադրանքներ ներմուծող խոշորագույն ընկերությունների կողմից ստացված բազմաթիվ դիմումների հիման վրա։
Բացի այդ, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերի ազգային գործակալությունը երաշխիքներ է տրամադրել։
Վրաստանից ՌԴ բանջարեղենի, մրգերի, ջրեղենի և գինու ներմուծման արգելքը սահմանվել էր 2006-ին՝ որակի պահանջներին անհամապատասխանության պատճառով։










