Ռուսաստանում հաստատված Սնոուդենը սկսել է շուն պահել

14:14 • 10.11.14

Russia Today-ը հայտնում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը սկսել է շուն պահել:

 

Այժմ Ռուսաստանից քաղաքական ապաստան ստացած և Մոսկվայում բնակվող Սնոուդենը համապատասխան լուսանկար է տարածել:

 

Լուսանկարը մամուլին է փոխանցել Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան: 

 

Նախորդ անգամ հայտնի էր դարձել, որ Սնոուդենը ռուսական դասական գրականության նմուշներ է ձեռք բերել:

 

Հիշեցնենք, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը բացահայտող փաստաթղթեր էր տրամադրել լրատվամիջոցներին։