ԱՄՆ-ում պատուհան մաքրողները կախված են մնացել երկնաքերի 69-րդ հարկում (տեսանյութ)
ԱՄՆ-ում փրկել են պատուհան մաքրողներին, որոնք կախված են մնացել Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերի 69-րդ հարկում, հայտնում է «Կորեսպոնդենտը»:
Հարթակը, որի վրա աշխատել են պատուհան մաքրողները, թեքվել է և կախված մնացել վտանգավոր վիճակում:
Ապահովագրական ճոպանների շնորհիվ երկու հոգին ցած չեն ընկել, նրանք կախված են մնացել այնքան ժամանակ, մինչև փրկարարներն օգնության են հասել: Ամերիկյան մամուլն այս իրադարձությանը հետևել է ուղիղ եթերում:
Փրկարարներն ապակի են կոտրել մի հարկ ներքև և «ներս տարել» օդի մեջ կախված հավաքարարներին:










