ՀՀ Նախագահը ԼՂՀ–ում հետևել է զորավարժությունների ընթացքին, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին

17:27 • 13.11.14

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է ԼՂՀ կենտրոնական հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:


Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը, ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել են պաշտպանության բանակի հրամանատարական կետ՝ ունկնդրել ՊԲ հրամանատարի որոշումը: